Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել
Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը հրամանագրեր են ստորագրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Պահեստազորում գտնվող հայրենակիցներին կոչ եմ անում ժամանել զինկոմիսարիատներ։ Այսօր իմ կողմից համընդհանուր զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրվել», - ասել է Պուշիլինը շաբաթ օրը իր տեսաուղերձում։
Հրամանագրից, որը հրապարակվել Է ԴԺՀ-ի ղեկավարի կայքում, հետևում է, որ զորահավաքը տեղի կունենա ԴԺՀ-ի ամբողջ տարածքում:
ԼԺՀ-ի ղեկավարի կայքում էլ զետեղված փաստաթղթում նշված է. «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքում հայտարարել ընդհանուր մոբիլիզացիա: Զորահավաքի հայտարարության մասին անհապաղ տեղեկացնել ԼԺՀ ժողովրդական խորհրդին, ԼԺՀ կառավարությանը»։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Դոնբասում շփման գծում իրավիճակը սրվել է հինգշաբթի առավոտյան։ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետություններում հայտնել են Ուկրաինայից վերջին ամիսների ամենաակտիվ գնդակոծության մասին: Զոհերի մասին տեղեկություններ չկան, մեկ խաղաղ բնակիչ վիրավորվել է, հրթիռակոծությունից վնասվել են մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Շաբաթ գիշերը ուկրաինական ստորաբաժանումները գնդակոծել են Դոնբասի հանրապետությունների ավելի քան տասը բնակավայրեր։
Հարակից հրապարակումներ`
- Ռոստովի մարզ է ժամանել Դոնբասի ավելի քան 1,1 հազար բնակիչ
- Ղրիմի ղեկավարն աջակցություն է հայտնել Դոնբասի ժողովրդին
- Ուկրաինան Դոնբասում նման գործողություններ չի սկսել․ Դմիտրի Կուլեբա
- Դոնբասում հրետակոծությունների ինտենսիվությունն աճել է
- ԴԺՀ-ի ղեկավար Պուշիլինը հայտարարել է Ռուսաստան բնակչության զանգվածային տարհանման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան