Զեկույց․ Թուրքիան հայտնվել է տնտեսապես ոչ ազատ երկրների խմբում
Ամերիկյան «The Heritage Foundation» ուղեղային կենտրոնի՝ 2022 թվականի տնտեսական ազատության մասին զեկույցում Թուրքիան հետադիմել է 31 հորիզոնականով՝ դուրս մնալով «մասնակի ազատ» երկրների խմբից, գրում է Էրմենիհաբերը։
Թուրքիան տնտեսական ազատության մակարդակով այս տարի զբաղեցրել է 107-րդ տեղը՝ նախորդ տարվա 76-րդի փոխարեն և տեղ է գրավել «մեծապես ոչ ազատ» երկրների խմբում։ Այդ խմբում են գտնվում այնպիսի երկրների, ինչպիսիք են Ռուանդան, Բուրկինա Ֆասոն, Տանզանիան, Քուվեյթը, Կամբոջան և այլն։
Զեկույցում նշվել է, որ վերջին հինգ տարում Թուրքիան կորցրել է տնտեսական ազատությունը։ Շեշտվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունն իսլամական օրակարգի է հետևել և քայքայել է ժողովրդավարությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները