Լարիսա Ալավերդյան. Ադրբեջանն իրականացնում է ցեղասպան քաղաքականություն հայերի նկատմամբ
Ադրբեջանն իր հասարակության մեջ սերմանում է ատելություն, որի նպատակն է արմատավորել հայերին ոչնչացնելու և նրանց ժառանգությանը տիրանալու ցանկությունը։ Լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։
«Այսօր փետրվարի 19-ն է։ Հենց այս օրը 2004-ին քնած ժամանակ Բուդապեշտում հանուն խաղաղության դասընթացներին մասնակցող Գուրգեն Մարգարյանը կացնահարվեց ադրբեջանցու կողմից։ Դա ոչ թե պատահականություն էր, այլ խորհրդանշական մի բան, որը նշանակում էր, եթե ուզում եք խաղաղություն, պետք է հայ սպանել որտեղ էլ լինի։ Ադրբեջանն իրականացնում է ցեղասպան քաղաքականություն հայերի նկատմամբ»,-ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահը։
Լարիսա Ալավերդյանը նշում է՝ եթե գիտես թշնամուդ ռազմավարությունը, պետք է ունենաս դրան համապատասխան քայլեր ու ռազմավարություն, հակառակ դեպքում կամ պետք է ոչնչանաս որպես ազգ ու պետություն, կամ նրա ստրուկը լդառնաս, կամ էլ թողնես տարածքն ու հեռանաս։
«Ադրբեջանն ու Թուրքիան հենց իրենք են շուտով բացահայտ ցույց տալու, որ խաղաղության պատրաստ չեն։ Դա հակասում է նրանց քաղաքականությունը»,-ասաց մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Ալավերդյանը։
Նա համոզված է, որ ներկա իշխանությունները հասկանում են ու գիտակցում են Ադրբեջանի, Թուրքիայի հայատյաց քաղաքականությունը, սակայն առաջ են տանում ՀՀ առաջին նախագահի գիծը։
«Ոչ մի ժողովուրդ մշտապես չի ունեցել հաղթանակ, եղել են հաղթանակներ, դրանց հաջորդել են անկումներ, պարտություններ։ Ուղղակի Արցախյան ազագային ազատագրական պայքարի մեջ հաղթանակը պատմական նշանակություն ուներ, քանի որ մենք դարեր շարունակ միայն կորուստներ ենք ունեցել, և դրանով կարողացել ենք ապացուցել ոչ միայն աշխարհին, այլև մեզ, որ կարող ենք վերադարձնել մեզանից ապօրինի ու բարբարոսաբար խլվածը»,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանը կկարողանա հաղթահարել ստեղծված վիճակը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան