Վեդիում առաջադրումները վաղը կավարտվեն
Վեդիում մարտի 27-ին նշանակված արտահերթ ՏԻՄ համամասնական ընտրություններում քաղաքական ուժերի առաջադրման ժամկետը մոտենում է ավարտին։ Մասնակից քաղաքական ուժերը կարող են գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև փետրվարի 20-ը ժամը 18։00-ն։ Առաջադրումները մեկնարկել էին փետրվարի 10-ին։
ԿԸՀ պաշտոնական էջում այս պահին առաջադրումների մասին որևէ տեղեկություն չկա։
Առաջադրված ուժերի գրանցումը կատարվում է մինչև փետրվարի 25-ը ժամը 18։00-ն։
ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված ժամանակացույցի համաձայն, արտահերթ ընտրությունների քարոզչությունը մեկնարկում է մարտի 3-ին, կշարունակվի մինչև մարտի 25-ը ժամը 24։00-ը։
Մասնակից քաղաքական ուժերը, դրանցում ներառված թեկնածուները կարող են ինքնաբացարկի դիմում ներկայացնել մինչև մարտի 17-ը։ Քվեաթերթիկները տպագրվում են մարտի 17-ին։
Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների տվյալների մուտքագրումը համակարգիչ ավարտվում է մարտի 28-ին ժամը 16։00-ին։
Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու, վերահաշվարկի վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել մարտի 28-ին ժամը 12։00-ից մինչև ժամը 18։00-ն, մարտի 29-ին ժամը 9։00-ից մինչև 11։00-ն։
Վերահաշվարկի աշխատանքները սկսում են մարտի 29-ին ժամը 14։00-ից, ավարտվում են ապրիլի 1-ին ժամը 14։00-ին։
Քվեարկության արդյունքներն ամփոփվում են և արդյունքների վերաբերյալ որոշումն ընդունվում է ապրիլի 3-ին։
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում արտահրթ ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ պարտության մատնվեց։
Իշխանությունները չհամակերպվեցին պարտության հետ, արդյունքում ՔՊ-ականներն ու «Հանրապետություն» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված ընտրված ու չընտրված անդամներն ինքնաբացարկ հայտնեցին՝ ըստ էության պարտադրելով նոր ընտրություններ։
Մինչ արտահերթ ընտրությունները Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գարիկ Սարգսյանը, որն արդեն հասցրել է ազատվել ընդդիմադիր, ինչպես նաև իրեն նախորդ ընտրություններում պարտության մատնած համայնապետերից։
Այսօր մամուլը գրել էր, որ Վեդի խոշորացված համայնքի վարչական տարբեր շրջանների բնակիչներին ընտրություններից առաջ Գարիկ Սարգսյանը միանձնյա տրամադրել է 15-50-հազարական դրամ, մի բան, որի, նախ, իրավունքը չունի, քանի որ ավագանու որոշմամբ պետք է հատուկ խորհուրդ ձևավորվեր, և խորհուրդը նման որոշումներ ընդուներ։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Գարիկ Սարգսյանը մարդկանց դրամական օգնություն տրամադրելու որոշում է կայացրել, որի իրավունքը չուներ
- «Հրապարակ». Վեդիում բուտաֆորիկ ընդդիմության` Արամ Զավենիչի փոխարեն կմասնակցի երբեմնի կարկառուն ՀՀԿ-ական Ֆիրդուս Զաքարյանը
- Վեդիում առաջադրումները կմեկնարկեն փետրվարի 10-ին
- Վեդիում համայնքապետի ընտրությունները կանցկացվեն մարտի 27-ին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին