Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 13 288 նոր դեպք, մահացել է 50 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 13 288 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում, գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 47 640 թեստ, այստեղից 28 888-ը՝ հակագենի արագ թեստով և 18 752-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական- 27,89%, վերջին 14 օրը- 31,94%, վերջին 7 օրը- 30,35%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 539 493 դեպք: Ապաքինվել է ևս 15 822 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 369 764:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 51 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 15 771 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 794 933 պատվաստում, օրական՝ 3 009:
Կարանտինի ռեժիմում է 16 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 5 703-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան