«Փաստ». Առողջապահության ոլորտի մասնագետներից շատերը համաձայն չեն նախարար Ավանեսյանի հետ
«Փաստ» թերթը գրում է.
«Նախօրեին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ մասնագիտական թիմը վերլուծում է, թե մարտի 1-ից ինչ փոփոխություններ պետք է կատարվեն համավարակի հետ կապված սահմանափակումների հարցում: Նախարարը նաև ակնարկել էր, թե իրենց սահմանած սահմանափակումներն արդյունք են տալիս, ինչի հետ, սակայն, համաձայն չեն ոլորտի մասնագետներից շատերը:
Մասնավորաբար, բժիշկ-ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը կարծում է, որ դրանք հերթական չհիմնավորված, չվերահսկվող, չարդարացված սահմանափակումներ էին, որոնք հերթական անգամ ցույց տվեցին մեր առողջապահության նախարարության կամային և գիտելիքային ողջ ամլությունը:
«Մի քիչ աղմուկ եղավ բնակչության մեջ, հետո անցավ, հիմա մարդիկ ամեն տեղ գնում են: Խնդիրն այն է, որ հնարավորություն չկա վերահսկելու, ավելի շուտ՝ չկա գիտելիք, որ համապատասխան կարգավորումները տրվեն: Սահմանափակումները որևէ օգուտ չտվեցին: Եթե նույնիսկ հանրային սննդի վայրերում, որոնցից երևի թե օգտվում է բնակչության 25-ից 30 տոկոսը, QR կոդերով մարդկանց ներս թողնեին, ապա հանրային տրանսպորտում, որից օգտվում է բնակչության ավելի քան 60 տոկոսը, չեն կարողացել վերահսկողություն ապահովել:
Այս հերթական ալիքը կգա, կանցնի, բնական է՝ էլի ալիք կլինի, որովհետև մեր ԱՆ-ն այնքան կամային իմպոտենտ է, որ չի կարողանում անգամ ամենապրիմիտիվ կերպով պայքար վարել համավարակի դեմ: Սահմանափակումները չեն աշխատել, հիմնավորված չեն եղել, կհանեն, իրենց՝ առանց այդ էլ սև երեսը, երևի թե, կպարզեցնեն»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան