Բայդենը COVID-19-ի պատճառով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը ԱՄՆ-ում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ում 2020 թվականի մարտին հայտարարված արտակարգ դրությունը՝ COVID-19 համաճարակի պատճառով, կերկարաձգվի մարտի 1-ից հետո՝ հանրային առողջության համար պահպանվող ռիսկի պատճառով, գրում է «Գազետա.ռու»-ն։
«Երկրում ավելի քան 900 հազար մարդ է մահացել այդ հիվանդությունից, և չափազանց կարևոր է շարունակել պայքարը COVID-19-ի դեմ և դրան արձագանքել դաշնային կառավարության լիակատար ուժով և հնարավորություններով», - հայտարարել Բայդենը։
Արտակարգ դրությունը ավտոմատ կերպով կդադարեցվեր, եթե դրանից 90 օր առաջ նախագահը երկարաձգելու մասին ծանուցում չուղարկի Կոնգրեսին։
Արտակարգ դրության ռեժիմը նախագահին տալիս է որոշ լրացուցիչ իրավաբանական լիազորություններ, որոնցից նա կարող է ցանկացած պահի օգտվել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան