Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը շարունակում է նվազել
2021 թվականին Հայաստանում արտադրվել է 7 մլրդ 674.9 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 2020 թվականի համեմատ նվազել է 0.6%-ով։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, Հայաստանի ատոմային էլեկտրական կայանը (ՀԱԷԿ) նախորդ տարի արտադրել է 1 մլրդ 998.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2020 թ-ի հունվար-դեկտեմբերի համեմատ նվազելով 27.5%-ով։
Ջերմային էներգիայի արտադրությունն էլ նվազել է 69.9%-ով՝ կազմելով 11.3 հազար հեգաջոուլ:
Նշված ժամանակահատվածում 21.1%-ով նվազել է նաև հողմային էներգիայի արտադրությունը (1.5 մլն կՎտ ժամ)։ Համեմատության համար նշենք, որ 2020 թվականին հողմային էներգիայի արտադրությունը կազմել է 1.9 մլն կՎտ ժամ։
Վիճակագրության համաձայն՝ ՋԷԿ-երի արտադրությունը 2021 թ-ին ավելացել է 6.9%-ով և կազմել 3 մլրդ 383.7 մլն կՎտ ժամ: Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա այստեղ արտադրությունն ավելացել է 23.8%-ով՝ կազմելով 2 մլրդ 201.7 մլն կՎտ ժամ։
Նախորդ տարի հանրապետությունում արևային էլեկտրակայաններն արտադրել են 89.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2020 թվականին համեմատ աճելով 4.2 անգամ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում