Կրակոցներն էլ ահաբեկչական բնույթի են. ՄԻՊ
«Թույլ չտալ, որ պատերազմից հետո Արցախում խաղաղ կյանքը վերականգնվի, ամեն ինչ անել, որ մարդիկ լինեն հուսահատության մեջ ու ապրեն վախի զգացումով. սա ադրբեջանական իշխանությունների նպատակային, համակարգված քաղաքականություն է: Այս եզրակացությունը հիմնված է փաստերի, Արցախի համայնքներում ուսումնասիրությունների, մարդկանց հետ քննարկումների ու Արցախի գործընկերոջս` Գեղամ Ստեփանյանի մեր համատեղ վերլուծությունների վրա»,- ֆեյսբուքայն էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա նաև նշել է. «Խաղաղ բնակիչների կյանքի, արժանապատիվ ապրելու և կենսական մյուս իրավունքների խախտումները, սպառնալիքներն ուղղված են խաղաղ բնակչության կյանքն անհնարինության վերածելուն:
Ընդ որում, կրակոցներն էլ ահաբեկչական բնույթի են. օրինակ՝ ուղիղ կրակում են մարդկանց տների վրա, երբ գիշերը քնած են կամ երբ գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում և այլն:
Բայց մարդիկ բոլորն էլ տրամադրված են խաղաղ ապրելուն ու զարգանալուն. հերոս են: Նույնը նաև վերաբերում է Հայաստանի սահմանային բնակիչներին:
Ուղղակի մենք ինքներս՝ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, պետք է համակարգված գործենք, ճիշտ հասկանանք ադրբեջանական իշխանությունների արարքների իրական մոտիվները, շարժառիթները:
Ճիշտ գնահատենք մեր կյանքի անվտանգության հարցերն ու իրավունքների երաշխիքները:
Չպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությունները մոլորեցնել միջազգային հանրությանը. պետք է հասկանալ իրական մտադրություններն ու դրանք բացահայտող փաստերը:
Այսօր էլ Արցախյան շարժման 34-րդ տարվա` 1988թ. գլխավոր օրերից է, որ խորհրդանշում է իրավունքների պաշտպանության համար պայքարը»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երն այցելել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիր
- Արցախի նախագահի դեմ Ադրբեջանի հայտարարած հետապնդման նպատակը ոչ այլ ինչ է, քան Արցախում ապրող յուրաքանչյուր մարդու ահաբեկելը. ՀՀ և ԱՀ ՄԻՊ-եր
- ՄԻՊ փաստահավաք աշխատանքների մանրամասները
- Ադրբեջանական զինված ծառայողներն ամեն օր ոտնահարում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները. ՄԻՊ
- Ադրբեջանցիները կրակել են Կարմիր շուկայի և Թաղավարդի համայնքների բնակելի տների ուղղությամբ. Արցախի ՄԻՊ
- Մարդիկ կրում են զրկանքներ ադրբեջանական հանցավոր ներխուժումների պատճառով. ՄԻՊ փաստահավաք աշխատանքների մանրամասներ
- Բաքուն ներկայում պետական մակարդակով ամեն ինչ անում է` փոխելու համար Հայ եկեղեցիների ու վանքերի պատկանելիությունը. ՄԻՊ
- ՄԻՊ նոր զեկույցն այն մասին է, թե 44-օրյա պատերազմից հետո ինչ վիճակում է ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին