Աբովյանում ավտովթարից զոհվել է 5 քաղաքացի
Փետրվարի 20-ին, ժամը 20:03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Հանրապետական Հակատուբերկուլոզային Դիսպանսեր» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան զոհեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
ԱԻ նախարարության հաղորդմամբ, պարզվել է, որ բախվել են «Opel Vectra B» (վարորդ՝ Վ. Կ.), «BMW X5» (վարորդ՝ Ս. Դ., ծնված 1969 թ․) և «VAZ-2106» (վարորդ՝ Վ․ Պ․, ծնված 1976 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Պ.-ին (ծնված 2007 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդի և 4 ուղևորների (Ա. Պ․, ծնված 1982 թ., Վ․ Պ․, ծնված 2005 թ., Գ․ Պ․, ծնված 1957 թ., Մ․ Գ․, ծնված 1988 թ.) դիերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները