Քննիչ հանձնաժողովում պատահական մարդիկ չեն ընտրված. Անդրանիկ Քոչարյան
2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ աշխատանքները փակ են լինելու։ Իսկ բաց հատվածում նա ներկայացրեց այն աշխատասենյակը, որտեղ կայանալու են հանձնաժողովի նիստերը, որն աշխատանքների համար, անվտանգային խնդիրներից ելնելով, համապատասխան կահավորանք է ստացել։
Ա. Քոչարյանը հայտնեց, որ այսօրվա նիստին ներկա են պատգամավորներ, քննիչ հանձնաժողովի անդամներ, ընդդիմադիր անդամները բացակայում են, իրենց որոշումն է։
«Կան հրավիրյալներ, անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողների կողմից պատվիրակված անդամներ անկախ խորհրդատուների կարգավիճակով։
Նիստին ներկա է պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը որպես անկախ խորհրդատու»,- ասաց հանձնաժողովի նախագահը, ապա հավելեց՝ այնպես չէ, որ պատահական մարդիկ են ընտրված։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ չի պատրաստվում գալ այդ հանձնաժողով, որովհետև ասելիք չունի, Ա. Քոչարյանն ասաց. «Կարծում եմ՝ Մովսես Հակոբյանը ժամանակ կունենա իր հայտարարությունը հետ վերցնելու, որովհետև այս աշխատանքների բարոյական կարևորությունը շատ մեծ է ու պարոն Հակոբյանը, համոզված եմ, անպայման կգա հանձնաժողով, հակառակ դեպքում, ինքը պետք է հանրայնորեն պատասխանի այն հարցերին, որ պետք է իրեն տրվեր»։
Նրա խոսքով, հանձնաժողովի աշխատանքներին ընդդիմության չմասնակցելը փորձ էր լեգիտիմացնելու Մովսես Հակոբյանի հայտարարությունը։
ՊԲ նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը, ով որպես անկախ խորհրդատու մասնակցում է նիստին, ասաց, երբ հանձնաժողովը երբ հրավիրի գեներալական ուսադիրներ ունեցողների, մարդիկ կտեսնեն, որ նրանք ընդդիմություն չեն:
«Իրենք ընդդիմություն չեն, մասնակից են: Ուզում եմ շեշտը ճիշտ դնել` այդ գեներալներից մեկը չկա, որ չի եղել ռազմի դաշտում այս պատերազմի ընթացքում։ Այնպես որ, ընդդիմությունը մենք ենք, իրենք չեն»,- նշեց նա։
Անդրանիկ Քոչարյանը շարունակելով նրան՝ հավելեց. «Կհրավիրենք, կգան, կգան, չեն գա, մենք կորոշենք` ոնց ենք հրավիրում, որ իրենք չխուսափեն գալուց»։
Հարակից հրապարակումներ`
- Նման կազմով, նման ֆորմատով ստեղծված մարմինը, չի էլ կարող պատերազմի հարցերի ուսումնասիրման քննիչ հանձնաժողով համարվել. Վարդևանյան
- ԱԺ քննիչ հանձնաժողովը պետք գլխավորի ընդդիմության ներկայացուցիչը. Ղազինյան
- 44-օրյա պատերազմի պատասխանատուները որպես փորձագետ ընդգրկվելու են քննիչ հանձնաժողովում.Գեղամ Նազարյան
- Քննիչ հանձնաժողով, որը ոչինչ չի քննելու
- Վատ աշխատենք՝ թող տան մեր գլուխը ջարդեն. Անդրանիկ Քոչարյանը՝ զոհվածների ծնողների մասին
- Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող այս հանձնաժողովը չի կարող օյեկտիվությունը ներկայացնել. Ընդդիմադիրները լքեցին դահլիճը
- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին
- Այս հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակահարմարություն չեմ տեսնում․ Տիգրան Աբրահամյան
- Ստեղծվել է 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները