Խաղաղությո՞ւն,թե՞ թրքահպատակություն․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Սին հույսեր ունեի, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Շուշիի հռչակագրի վավերացումից հետո, Հայաստանի խորհրդարանը խստորեն կդատապարտի այն։ Բայց օրերն անցան և իշխող խառնամբոխը ոչ մի նախաձեռնություն չցուցաբերեց։ Դրանով իսկ, փաստորեն նրանք, լռելյայն համաձայնություն տվեցին հռչակագրին։ Հռչակագիրն ուղղված է ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության դեմ։Այն հռչակում է «մեկ ազգ , երկու պետություն» կարգախոսից անցում դեպի «մեկ ազգ, մեկ պետություն» կարգախոսի, որին խոչընդոտում է արդեն Հայաստանի հանրապետությունը։ Եվ ահա , այդ հռչակագրի դեմ նախագիծ է ներկայացնում ընդդիմությունը։ Այն որ իշխող խառնամբոխը նախագիծը մերժելու էր կասկած չունեի, ուղղակի սրանով լիովին բացահայտվեց նրանց իրական դեմքը։
Պատահակա՞ն էին արդյոք հետևյալ իրադարձությունները․ Տեսնելով Հայաստանի բռնապետիկի Արցախից հրաժարվելու բացահայտ ցանկությունը, Արցախի խորհրդարանի կողմից ընդունվեց «Օկուպացված տարածքների մասին» բանաձևը, այնուհետև դրան հետևեց , ոմն քպ-ական Արսեն Ավագյանի հակաարցախյան գարշագրառումը և վերջապես Շուշիի հռչակագրի դեմ նախագծի մերժումը։Լսում ես քպ խառնամբոխի պատգամավորներին և մտածում, միթե՞ սրանք բացի սեփական շահից, այլ գաղափարներից, նպատակներից,արժանապատվությունից բացարձակապես զուրկ են։
Սրանք հիմարաբար կրկնում են «խաղաղություն, խաղաղություն» բառը։ Ա՛յ մանկուրտ-ստրուկներ, դուք իրականում ոչ թե խաղաղություն եք ուզում, այլ մեզ բոլորիս տանում եք դեպի թրքահպատակություն։ Եվ արդեն կասկածներս, դառնում են համոզմունք, առ այն որ Հայաստանի այսօրվա իշխանությունը, հանձին բռնապետիկի մասնակից է հայ ժողովրդի դեմ մեծ թուրքա-ադրբեջանական դավադրության։ Եվ եթե նա հանկարծ փորձ անի հակադրվելու այդ դավադրությանը, ապա դավադրության հեղինակները ամեն ինչ կհրապարակեն»։