Սույն ուսապարկուհին ադրբեջանցիների հետ «պորտապար» պարելու հին փորձ ունի. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է դեռ 2020 թ. դեկտեմբերի 10-ին 168.am-ի հրապարակումն ու գրել. «Սույն ուսապարկուհին, ով այսօր փրփուրը բերանին թուրք-ադրբեջանական շահերն էր պաշտպանում Ազգային Ժողովում, ադրբեջանցիների հետ «պորտապար» պարելու հին փորձ ունի։
Թարմացնեմ ձեր հիշողությունը»։
Նշենք, որ խոսքը ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի մասին է։
168.am-ը գրել էր. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը 2015թ. մասնակցել է ադրբեջանական Նովրուզի տոնակատարությանը: Այս մասին է վկայում ադրբեջանցի Օրխան Նաբիևի՝ 2015թ. յութուբում հրապարակած տեսանյութը, որտեղ Մարիա Կարապետյանը մասնակցում է տոնակատարությանը, թռչկոտում խարույկի շուրջ, զվարճանում, նաև բառացի հետևյալն է ասում. «Նովրուզի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ բոլորիդ, թող բարի, առատ տարի լինի, գարնան սկիզբը լավը լինի, համբուրում եմ»: