Երևանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը
Փետրվարի 21-ին Երևանում տեղի է ունեցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը: Մասնակցել են Արևելյան գործընկերության երկրներից Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի խորհրդարանների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերի պատվիրակությունների ղեկավարները: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
«Նիստի ընթացքում Արևելյան գործընկերության երկրների պատգամավորները ներկայացրել են իրենց երկրներում ընթացիկ քաղաքական գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն: Քննարկվել են նաև Եվրոպական միությունում և Արևելյան գործընկերության տարածաշրջանում անվտանգային ու քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:
Փետրվարի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի են ունենալու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստերը»,- նշված է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և այդ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում․Իշխան Սաղաթելյան
- ՀՀ-ն կանգնել է ժողովրդավարության գծից կիլոմետրերով հեռու, բանտերը վխտում են քաղբանտարկյալներով․ Փաստաբան
- Ուզում եմ իմնանալ իրենք այստեղ ի՞նչ գործ ունեն․ Էդգար Ղազարյան
- Ադրբեջանցիները վախն այնքան են կորցրել, որ կարող են Հայաստանի դուռը քացով խփեն մտնեն ու չհարցնեն կարելի՞ է, թե՞ ոչ. Արմինե Ադիբեկյան
- ՀՀ իշխանությունն ապահովել է ադրբեջանցի պատգամավորների մասնակցությունը, ըստ էության, կյանքի կոչելով Ալիևի հայտարարությունը. Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան