Երևանցի բժիշկն ուկրաինական շոուի ժամանակ խոստովանել է՝ վիրահատելիս երգում է
Երևանցի բժիշկ Նարեկ Ամիրյանը մասնակցել է ուկրաինական «Երկրի ձայնը» հայտնի երաժշտական շոուին։ Նա ծրագրի կույր լսումների ժամանակ կատարել է «Nessun dorma» երգը, որի ընթացքում շրջվել են ժյուրիի բոլոր անդամները։
«Ես երգում եմ վիրահատությունների ընթացքում, դրանց շնորհիվ վիրահատությունները հաջող ավարտ են ունենում։ Ես ուզում եմ ցույց տալ, որ երաժշտությունը նույնպես օգնում է։ Իմ հիվանդներից մեկն ասաց, հենց որ տեսնեմ՝ երգում եք «Երկրի ձայնը» ծրագրում, ես անպայման կբուժվեմ »,-պատմել է Նարեկը։
27-ամյա բժիշկը նշել է, որ երբեք պրոֆեսիոնալ վոկալով չի զբաղվել, բայց կյանքն առանց երաժշտության չի պատկերացնում։
Կատարումից հետո մարզիչների միջև լուրջ մրցակցություն է սկսել հայ կատարողի համար։ Վակարչուկն օրինակ շնորհակալություն հայտնեց հայերենով, խնդրեց կատարել Շարլ Ազնավուրի «Հավերժ սեր» երգը։ Արդյունքում Նարեկն ընտրել է Նադյա Դորոֆեևայի թիմին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին