Թուրքերը Հայաստանում նշանակել են իրենց համակարգողներին՝ Նիկոլին, Արայիկին և Աննային. Զարուհի Փոստանջյան
«Թուրքերը հստակ իրականացնում են իրենց ծրագրերը և այդ նպատակով Հայաստանում նշանակել են իրենց համակարգողներին, դրանք երեքն են՝ Նիկոլը, Արայիկը և Աննան»,-ասուլիսում հայտնեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ նկատելով, որ 1915 թվականին էլ ներկայացուցիչները երեքն էին՝ Թալյաթը, էնվերը, Ջամալը:
Նրա կարծիքով՝ այդ երեք պատասխանատուն էլ փայլուն կատարել են ծրագրի առաջին մասը և ոչնչացել հայ տղամարդկային գենոֆոնդը:
«Այն թուրքերի նույն 1915 թվականի Ցեղասպանության իրականացնումն էր 21-րդ դարում և նրանք ունեին իրենց համակարգողները Հայաստանում»,-հայտնեց Փոստանջյանը::
Անդրադառնալով Գուրգեն Արսենյանի այն հայտարարությանը, թե շուտով Հայաստան կհասնեն թուրքական քաղցրավենիքները՝ բանախոսը հայտարարեց, որ արևելյան, թուրքական քաղցրավենիքը թուրքական կոտորածներն են և դրա մասին ասել են ոչ միայն հայ ազգի ներկայացուցիչներն, այլև եվրոպացիները:
«Ովքեր ջարդեցին մեր բանակը, պայմանավորված պատերազմով հանձնեցին մեր հայրենիքը, նրանք բերեցին ցեղասպանության ավելի մեծ շրջանակ մեր տներ»,-ասաց Փոստանջյանը և շեշտեց, որ Արևելք-Արևմուտք միջանցքի մասին խոսողները հայ ազգին տանում են նոր ցեղասպանության:
Նա տեղեկացրեց, որ 1.5 տարվա ընթացքում փաստահավաք առաքելություն են իրականցրել և այսօր կարող է ասել, որ Շուշիում խաղաղ ադրբեջանցի չի բնակվում:
Պնդելով, որ այնտեղ գտնվում են միայն թուրք զինվորները՝ Փոստանջյանը հռետորական հարց ուղղեց Փաշինյանին, թե ինչո՞ւ հանձնեց Շուշին, որտեղ նույնիսկ իր հայտարարծ ադրբեջանցի խաղաղ բնակչությունը չպետք է ապրեր:
«Ոչ միան պատերազմն էր պայամանավորված, այլ նաև Շուշիի հանձնումը»,-հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը՝ բացատրելով, թե ինչու այդքան ձգձգվեց պատերազմը և հավելեց. «Մեր մյուս հիմնական զոհերը պայմանավորված էին նրանով, որ թուրքին պետք է բերեին, կանգնեցնեին Շուշիում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին