ՀՀ իշխանությունն ապահովել է ադրբեջանցի պատգամավորների մասնակցությունը, ըստ էության, կյանքի կոչելով Ալիևի հայտարարությունը. Ղազարյան
«Մենք այստեղ ենք բարձաձայնելու մեր բողոքը երկու հիմնական ուղղությամբ՝ Հայաստանում ժողովրդավարության վիճակ և Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերին ադրբեջանցի պատգամավորների մասնակցություն»,- Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով, այստեղ ադրբեջանցի պատվիրակների ներկայությունն իր մեջ խորհուրդ ունի, քանի որ 2021 թ. ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր՝ ադրբեջանցիները տիրանալով «Զանգեզուրի միջանքին», իրենք մի օր կգնան նաև Երևան, ամենևին պարտադիր չէ, որ իրենք տանկերով հասնեն Երևան, իրենք կվերադառնան Երևան։
«Այսպիսի հայտարարությունից հետո բարձաստիճան պատշոնատար անձանց, հատկապես պատգամավորների ներկայությունը, կարծես կապ ունի Իլհամ Ալիևի այդ հայտարարության, ցանկության, հանձնարարության հետ, որը հեզորեն Հայաստանի իշխանությունները իրականացնում են։ Կարծում եմ՝ այդ հայտարարություններից հետո Հայաստանը կարող էր առհասարակ չերաշխավորեր ադրբեջանցի պատվիրակների անվտանգությունը և հրաժարվեր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը Երևանում հյուրընկալելուց։ Դա խնդիր չէ։
Բայց նրանք, փաստորեն, ոչ միայն կազմակերպել են, հյուընկակել են, այլ նաև ապահովել են Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությունը, ըստ էության, կյանքի կոչելով Իլհամ Ալիևի ապրիլյան հայտարարությունը»,- ասաց Է. Ղազարյանը։
Նրա խոսքով, նախքան միջոցառման կազմակերպումը, հյուընկալ կողմը հոգում է կազմակերպչական բոլոր խնդիրները, այդ թվում միջոցառման մասնակիցների անվտանգության հետ կապված հարցերը, և եթե այդ անվտանգության հետ կապված երաշխիքները բավարար չեն, պատվիրակության անդամները կարող են հրաժարվել դրան մասնակցելուց կամ կազմակերպիչները փոխեն հանդիպման վայրը։
«Այս պայմաններում, եթե ադրբեջանցիներն արդեն իսկ ժամանել են Երևան, նշանակում է՝ Հայաստանի իշխանություններն այդ խնդիրը լուծել են ամենաբարձր մակարդակով»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Ադրբեջանցի պատգամավորների ներթափանցման ապահովումն ունի մեկ անուն՝ կոլաբորացիոնիզմ
- Ստացվում է, որ ադրբեջանցիները եկել են Հայաստան նաև մեզ ժողովրդավարություն ուսուցանելու նպատակով. Էդգար Ղազարյան
- Սույն ուսապարկուհին ադրբեջանցիների հետ «պորտապար» պարելու հին փորձ ունի. Արմեն Աշոտյան
- Ադրբեջանցի պատգամավորներն արդեն Երևանում են. ՔՊ-ական պատգամավոր
- Հայտնի են Երևան եկող ադրբեջանցի պատգամավորների անունները
- Ակցիաներ Երևանում. «Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին մեր վրդովմունքն ենք արտահայտելու»
- Ընդվզմանս ձևը առայժմ չպատկերացնելով` որոշել եմ գոնե ներկա գտնվել այնտեղ, որտեղ պետք է տեղի ունենա այս «մարդասիրական» «չգիտեմինչաժողովը». Դավիթ Ամալյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան