Ուզում եմ իմնանալ իրենք այստեղ ի՞նչ գործ ունեն․ Էդգար Ղազարյան
«Ես եղել եմ ԵԽ անդամ երկրում՝ Լեհաստանում ՀՀ դեսպան և երբ ավարտել եմ իմ առաքելությունն ու վերադարձելեմ Հայաստան, բացառապես իմ քաղաքական, հրապարակախոսական հայացքների համար հայտնվել եմ իշխանությունների թիրախում»,- այս մասին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց ընթացող ընդդեմ Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչների բողոքի ակցիայի ընթացքում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Ես ուզում եմ իմանալ, եթե այստեղ գտնվող եվրոպական երկրների դեսպաններից մեկն ավարտի իր առաքելությունն ու վերադառնա իր հայրենիք, հրավիրվեն իրենց երկրի խորհրդարանում լսումներից մեկին, այնուհետև ՝ ոստիկանություն և նրա դեմ հարուցվի քրեկան գործ միայն այն բանի համար, որ իրենց հնչեցրած ելույթը դուր չի եկել իրենց երկրի վարչապետին կամ այլ պաշտոնյայի, ապա արդյո՞ք իրենք այդ դեպքում կզգան, որ ապրում են Եվրոպական երկրում։ Ես չունեմ այդ զգացողությունը, որ ապրում եմ Եվրոպական երկրում։ Եթե ես, որպես ՀՀ քաղաքացի, չունեմ այդ զգացողությունը, ուզում եմ իմնանալ իրենք այստեղ ի՞նչ գործ ունեն»,-հայտարարեց Ղազարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները վախն այնքան են կորցրել, որ կարող են Հայաստանի դուռը քացով խփեն մտնեն ու չհարցնեն կարելի՞ է, թե՞ ոչ. Արմինե Ադիբեկյան
- ՀՀ իշխանությունն ապահովել է ադրբեջանցի պատգամավորների մասնակցությունը, ըստ էության, կյանքի կոչելով Ալիևի հայտարարությունը. Ղազարյան