Թավրիզում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով երեք մարդ զոհվել է
Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետարանի ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Թավրիզում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով երեք մարդ զոհվել է։ Այս մասին գրում է ParsToday-ը։
Իրանի Թավրիզ քաղաքի երկրորդ ավիապազայի հասարակայնության հետ կապի գրասենյակը երկուշաբթի օրը հաղորդագրություն է տարածնել, որում նշված է, որ Թավրիզում ռազմական ինքնաթիռ է կործանվել։
Երկուշաբթի օրը, Արևելյան Ատրպատական նահանգի գլխավոր տնօրեն Մոհամմադ Բաղեր Հոնարբարը, հայտարարել է. «Այս կործանիչի կործանումից անմիջապես հետո դեպքի վայրում են եղել նահանգապետի բոլոր ճգնաժամային կառավարման աշխատակիցները, հրշեջ կազմակերպությունը, շտապօգնության ծառայությունները և օգնության այլ աշխատակիցներ, և այժմ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան