Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Երկուստեք կարևորվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացումը, ներառյալ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնմանն ուղղված միջոցառումները։ կարևորվել էնաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկին ուղղված քայլերը։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ու երկարաժամկետ խաղաղության ու համագործակցության հարաբերությունների հաստատմանը վերաբերող մի շարք այլ հարցերի։
Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը նշվում է այս տարվա ապրիլին՝ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով այցելել ՌԴ։ Հրավերն ընդունվել է երախտագիտությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին