Սամվել Բաբայանը մանրամասնեց՝ ինչու է գործուղվել բունկեր
2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներում Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ներգրավված է որպես արտախորհրդարանական ուժի ներկայացուցիչ։
Նրա գնահատականների անաչառությունը կասկածի տակ դնող հարցերին ի պատասխան Բաբայանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդի գրասենյակը նամակով դիմել է ՊԲ-ին։
«Գրավոր պատասխանել են, եթե պետք լինի կհրապարակենք։ Ասել են, որ դուք իրավունք չունեք զբաղվել մեզանով, անգամ հարցնեք բանակի մասին»,-ասաց նա։
Բաբայանը խոստովանում է՝ բունկերում եղել է, բայց ոչ թե Անվտանգության խորհրդի քարտուղար, այլ Արցախի նախագահի խորհրդական։
«Ես գործուղվել եմ բունկեր, որ երեկոյան զեկուցեմ, թե ինչ է կատարվում այնտեղ։ Ոչ խառնվել եմ, ոչ կարգադրություն եմ արել։ Տեսել եմ՝ ինչ են արել, զեկուցել եմ իմ վերադասին»,-ասաց Բաբայանը։
Նա նշեց, ինքն այսօր իշխանություն չէ, խոստանում է անաչառ գնահատականներ տալ։
Բաբայանի խոսքով, պետք է պատասխաններ տալու համար կանչվեն նաև Արցախի նախկին իշխանությունների ներկայացուցիչները, որոնք երկար ժամանակ ղեկավարել են Արցախը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան