Սլովենիան չեղարկել է օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքի բոլոր սահմանափակումները
Սլովենիայի իշխանությունները հանել են օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքի բոլոր սահմանափակումները, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Այսպիսով, ըստ աղբյուրի, փետրվարի 19-ից այլևս պետք չէ սահմանին պատվաստման վկայական, հիվանդության մասին տեղեկանք կամ ՊՇՌ-թեստ ներկայացնել։ Նաև չեղարկվել է պարտադիր կարանտինը։ Նոր միջոցառումները տարածվում են բոլոր ճանապարհորդների վրա։
Բացի այդ, փետրվարի 21-ից երկիրը թուլացնում է զբոսաշրջության, առևտրի, հյուրանոցային բիզնեսի, արդյունաբերության համար նախատեսված հակահամաճարակային սահմանափակումները։ Սլովենիայում բացվում են գիշերային ակումբներ, իսկ ծառայությունների ոլորտում այլևս չեն գործելու առավելագույն թույլատրելի թվով այցելուների սահմանաչափերը։
Հարակից հրապարակումներ`
- Դանիան ծրագրում է գարնանը դադարեցնել կորոնավիրուսի դեմ պատվաստումների ծրագիրը
- Շվեյցարիան մասնակիորեն կհանի COVID-19-ի պատճառով սահմանված սահմանափակումները
- ԱՀԿ-ն երկրներին կոչ է անում չեղարկել միջազգային ուղևորությունների սահմանափակումները
- Դանիան դարձավ ԵՄ առաջին երկիրը, որը հանեց COVID-ի բոլոր սահմանափակումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան