Ստեփան Դանիելյան. Իսկ ինչու պետք է սպասելիքներ ունենանք, երբ Հայաստանում քաղաքականություն վարող գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Ալիևը Պուտինի հետ հանդիպումից առաջ հետախուզում է հայտարարել ՀՀ նախագահների հանդեպ, ինչպես նաև Արցախի գյուղերի վրա կրակահերթեր են իրականացնում:
Հանդիպումից առաջ (որի ընթացքում պետք է ստորագրվի դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր) ստեղծում է իրավիճակ հանդիպման ժամանակ պահանջներ առաջ քաշելու համար, այսինքն քաղաքականություն է վարում, որի համար նախաձեռնություններ է իրականացնում:
Վերջին տարաիներին բոլոր նախաձեռնությունները Ադրբեջանն է իրականացրել, որովհետրև իր առջև խնդիրներ է դնում, և դրա համար նախաձեռնում է քայլեր:
Քաղաքականություն վարելու համար պետք է ունենալ նպատակ, նախաձեռնել քայլեր, ստեղծել իրավիճակ ու հասնել արդյունքների:
Հայաստանի գործող «իշխանությունը» որևէ նախաձեռնություն, որևէ քայլ այս ողջ ընթացքում չի կարողացել կատարել:
Բնականաբար, ցանկացած պարագայում Հայաստանն է զիջումների գնալու, իսկ մենք հանձնված ենք Ռուսաստանի ողորմածությանը՝ այլ տեղից որևէ ստասելիքներ չունենալով:
Իսկ ինչու պետք է սպասելիքներ ուենանք, երբ Հայաստանում քաղաքականություն վարող գոյություն չունի»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է մեղադրանք առաջադրի և հետախուզում հայտարարի Իլհամ և Մեհրիբան Ալիևների նկատմամբ. Ղազինյան
- Չենք զարմանա, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Ադրբեջանում հարուցված քրգործը միացվի Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներով կարված գործին. Բագրատ Միկոյան
- Չի՛ հաջողվելու կանգնեցնել Սերժ Սարգսյանին իր առաքելությունն իրականացնելու ճանապարհին. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
- Լևոն Քոչարյան. Փաստորեն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հետապնդվում են զուգահեռ Ալիևի և Նիկոլի կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան