Իմ նկատմամբ հարուցված վարույթը թիրախավորված է. դատավոր Վազգեն Ռշտունի
«Այո, գտնում ենք, որ հարուցված վարույթը թիրախավորված է, կա խտրական մոտեցում hատկապես վերջին հայտարարությունների հետ կապված՝ 40 դատավորների: Այստեղ հարց է առաջանում՝ ես ինչպե՞ս հասկանամ՝ ես այդ 40 դատավորների մեջ մտնո՞ւմ եմ, թե՞ ոչ և նախօրոք այս ամեն ինչը պայմանավորված է եղե՞լ, թե՞ ոչ»,- Բարձրագույն դատական խորհրդում հայտարարեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին՝ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությանը։
Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը վերաբերում է դատավորի կողմից երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով քրեական գործերը վերամակագրման հանձնելուն։ ՀՀ արդարադատության նախարարությունը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է՝ սեփական նախաձեռնությամբ՝ առանց որևէ միջնորդության, բողոքի։
Նրա խոսքով, եթե կատարվել է ամփոփ ուսումնասիրություն, ապա կպարզվեր, որ իրենից զատ այլ դատավորներ, մասնավորապես 9 դատավորի կողմից, համապատասխանաբար վերամակագրման է հանձնվել 9, 15, 6, 4, 36, 2, 10, 3, 1 գործեր։ Այս գործերի մեծ մասն իր նախագահության օրոք են եղել։
Ռշտունու ներկայացմամբ, իր կողմից վերամակագրման են հանձնվել ոչ թե 10, այլ՝ ավելի գործեր և իր արձակուրդում գտնվելու ընթացքում իր վարույթում գտնվող գործերն այլ դատավորին չհանձնելն ինքնին ողջամիտ ժամկետի խախտում կարող էր առաջացնել։
«Ազնավության համար պետք է նշեմ, որ եթե դրանք 15,20, 30 էլ լինեին, համարել եմ դա այն ժամանակահատվածն է, որ այդ ընթացքում վարույթում գործեր պահելն ինքնին դիտարկվելու էր ողջամիտ ժամկետների խախտում։ Ես այդ կանխավարկածից ելնելով՝ հանձնել եմ այդ գործերը։ Իմ համոզմամբ, գործերը եղել են հանձնման ենթակա, քանի որ իմ բացակայության ժամանակահատվածը երկար էր և դրանք չհանձնելը կդիտվեր որպես ողջամիտ ժամկետների խախտում»,- ասաց դատավորը։
Վազգեն Ռշտունին նաև տեղեկացրեց, որ մինչև արձակուրդ քննել և ավարտել է 68 գործ։
Հարակից հրապարակումներ`
- Քիչ էր մնում ասեին՝ գործերն իր վրայից ցրել է ու գնացել. Ռշտունի
- Ականատես չեմ եղել դեպքի, երբ արձակուրդ գնալու հիմքով գործերը հանձնելու համար կարգապահական վարույթ հարուցվի. դատավոր Ռշտունի
- Վազգեն Ռշտունի. Ծանոթ չեմ մեկ այլ վարույթի, որ ԱՆ-ն իր նախաձեռնությամբ ուսումնասիրի դատավորի գործերն ու վարույթ հարուցի
- Ինձ համար անհասկանալի է, թե Վազգեն Ռշտունին ինչով է խախտել վարքագծի կանոնը. դատավոր Մխիթար Պապոյան
- HelpCourt. 2021-ի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորն է Վազգեն Ռշտունին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին