Whatsapp-ը կփոխի ինտերֆեյսը
WhatsApp մեսենջերի բետա տարբերակում թարմացվել է ձայնային զանգերի ինտերֆեյսը: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է WABetaInfo պորտալը։
Նշվում է, որ վերափոխումն անդրադարձել է անհատական և խմբակային ձայնային զանգերին։ Նոր ինտերֆեյսի տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ օգտատերերի կողքին կհայտնվի աուդիո թրեք՝ ցուցադրելով նրանց խոսքը։ Ի թիվս այլ բաների, հնարավոր կլինի նաև ընտրել պաստառներ «դիալեր» ինտերֆեյսում, որոնց փոփոխությունը ներկայումս հասանելի չէ նույնիսկ բետա թեստավորողների համար։
iOS-ի բետա թեստավորման ծրագրի որոշ օգտատերեր արդեն կարող են փորձել նոր տարբերակը, և շուտով այս տարբերակը կհայտնվի Android-ի բետա տարբերակում։ Բոլոր օգտատերերի համար նախատեսված վերանախագծման ներդրման ժամկետները չեն նշվում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան