Ադրբեջանցի պատգամավորներն արդեն Երևանում են. ՔՊ-ական պատգամավոր
Ադրբեջանցի պատգամավորներն արդեն ժամանել են Հայաստան։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը։
«Եկել են երկու պատգամավոր և մեկ ուղեկցող։ Որքան հիշում եմ մի պատգամավորն անկուսակցական է, մյուսը «Նոր Ադրբեջան» կառավարող ուժի անդամ է», - հայտնեց նա։
Հարցին՝ ադրբեջանցի պատգամավորների հետ շփումներ կլինե՞ն, Մարիա Կարապետյանը պատասխանեց. «Չեմ տեսել դեռ իրենց։ Այն ինստիտուցիոնալ ֆորմատներում, որոնցում Հայաստանի պատգամավորները շփվում են բոլոր երկրների պատգամավորների, այդ թվում՝ Ադրբեջանի պատգամավորների հետ, երբ մեկնում են գործուղումների, նման ֆորմատով ինստիտուցիոնալ ներկայություն, բնականաբար, այս անգամ ևս լինելու է։ Անհնար է ակնկալել հակառակը»։
Ըստ ՔՊ-ական պատգամավորի, երկրները հյուրընկալում են այսպիսի խորհրդարանական վեհաժողովներ, «մեր երկրի համար կարևոր է այդ հյուրընկալությունը պատշաճ ու բարձր մակարդակով կազմակերպել Հայաստան ժամանած բոլոր հյուրերի համար»։
Հիշեցնենք, որ փետրվարի 21-22-ին Երևանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը, որոնց կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նար Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան:
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի են Երևան եկող ադրբեջանցի պատգամավորների անունները
- Ակցիաներ Երևանում. «Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին մեր վրդովմունքն ենք արտահայտելու»
- Ընդվզմանս ձևը առայժմ չպատկերացնելով` որոշել եմ գոնե ներկա գտնվել այնտեղ, որտեղ պետք է տեղի ունենա այս «մարդասիրական» «չգիտեմինչաժողովը». Դավիթ Ամալյան
- Եվրանեսթի նիստերին ՀՀ ընդդիմադիր պատգամավորներին դժվար աշխատանք է սպասվում. Սոս Հակոբյան