Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պաշտոնական Երևանը գրեթե զրոյական պատկերացում ունի Շուշիի հռչակագրի մասին
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Ազգային Ժողովում այսպես կոչված «Շուշիի հռչակագիրն» են քննարկում։ Լսում եմ իշխանական պատգամավորների խոսքն ու գնահատականները, պարզ երևում է, որ պաշտոնական Երևանը գրեթե զրոյական պատկերացում ունի այդ փաստաթղթի էության մասին։
Ես, իհարկե, հասկանում եմ, որ կապիտուլյանտների համար Շուշին էլ, այդ հռչակագիրն էլ, մեր կորսված հայրենիքն էլ, Հայաստանի մնացորդների հանդեպ ուղղված սպառնալիքներն էլ եղած-չեղածի հաշիվ են։ Իրենք իրնեց օրակարգն ունեն և դա ոչ մի տեղ չի հատվում մեր ազգային և պետական շահի հետ։ Բայց նաև վստահ եմ, որ մեր հանրությունը պետք է լավ հասկանա, թե ինչի մասին է խոսքը։ Ինչ է, այսպես կոչված, Շուշիի հռչակագիրը։
Ուստի այսօր հրապարակում եմ Միհրան Հակոբյանի կողմից «Ոսկանապատ» ՎԿ համար պատրաստած «2021-ի «Շուշիի Հռչակագիրը». 44-օրյա պատերազմի առաջացրած աշխարհաքաղաքական նոր իրողությունների մանիֆեստը» աշխատությունը։ Նյութը մինչ այս հասանելի էր միայն մեր կենտրոնի բաժանորդների համար»։
Հարակից հրապարակումներ`
- «Շուշիի հռչակագիրն»՝ ընդդեմ ՀՀ անկախության հռչակագրի․ Անդրանիկ Թևանյան
- «Շուշիի հռչակագրով» մարտահրավեր է նետված ՀՀ անկախության հռչակագրին, Հայաստանի ու Արցախի գոյությանը. Թևանյան
- Էրդողանը հաստատել է «Շուշիի հռչակագիրը»
- «Շուշիի հռչակագիրն» ամբողջությամբ հակահայկական բնույթ ունի. Թևանյան
- Ըստ Շուշիի հռչակագրի՝ Ղարաբաղն ամբողջությամբ համարվում է Ադրբեջանի մաս. Անդրանիկ Թևանյան
- Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության «Շուշիի հռչակագիրը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան