Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 775 նոր դեպք, մահացել է 32 հիվանդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 775 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է stopcov.ge կայքում, գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 19 242 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 32 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 18 351 թեստ, այստեղից 11 329-ը արագ, իսկ 7 022-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 26.02 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 31,28 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 29,97 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 553 668 դեպք, որից 1 407 766 հիվանդ ապաքինվել է, 15 888-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 797 346 պատվաստում, օրական՝ 342։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 12 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 5 585 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 896 անձ:
Երեկ, փետրվարի 20-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 9 400 նոր դեպք, ապաքինվել է 18 770 պացիենտ, մահացել 34 մարդ: