Ղրղզստանի խորհրդարանը դիտորդական առաքելություն կիրականացնի հանրաքվեի ընթացքում
Ղրղզստանի խորհրդարանը դիտորդական առաքելություն կիրականացնի Հայաստանում անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում: Այս մասին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին Սանկտ Պետերբուրգում հայտնել է է Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Ասիլբեկ Ժեենբեկովը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Ղրղզստանի խորհրդարանի ղեկավարը կարևորել է խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու՝ Հայաստանի փորձը: Նա տեղեկացրել է, որ Ղրղզստանը նույնպես մտադիր է իրականացնել սահմանադրական փոփոխություններ՝ հիմքում ունենալով խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու նպատակ:
Ըստ աղբյուրի, Գալուստ Սահակյանը Ղրղզստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է:
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը տարբեր ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ասիլբեկ Ժեենբեկովի՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցի հետ կապված մանրամասներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան