ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է իր քաղաքացիներին Ռուսաստանում ահաբեկչական հարձակումների վտանգի մասին
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն իր պաշտոնական կայքում հրապարակել է ամերիկայի քաղաքացիներին ուղղված նախազգուշացում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի հասարակական վայրերում, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանի երկայնքով գտնվող տարածքներում ահաբեկչական հարձակումների ենթադրյալ սպառնալիքների մասին։ Լուրը հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ ահաբեկչական հարձակումների վտանգ կա խոշոր քաղաքների՝ այդ թվում՝ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի առևտրի կենտրոններում, երկաթուղային և մետրոյի կայարաններում, այլ մարդաշատ վայրերում, ինչպես նաև Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանի երկայնքով գտնվող տարածքներում»,- ասվում է տեքստում։
Սակայն դեսպանատունը չի տրամադրում կոնկրետ հրապարակումների հղումներ, որոնց հիման վրա եզրակացություններ են արվել Ռուսաստանի Դաշնությունում ահաբեկչությունների հնարավորության մասին։
Դիվանագիտական առաքելությունն ամերիկացիներին խորհուրդ է տվել հետևել միջազգային լրատվամիջոցների հրապարակումներին, խուսափել մարդաշատ վայրերից, ընկերներին և ընտանիքի անդամներին տեղեկացնել իրենց անվտանգության մասին, չշփվել անծանոթների հետ, լինել ուշադիր զբոսաշրջային վայրերում, որտեղ այցելում են այցելուներ Արևմուտքից:
Դեսպանատունը նաև խորհուրդ է տվել ամերիկացիներին նախապատրաստել տարհանման պլան, որը չի ներառում ԱՄՆ կառավարության օգնությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից Լուգանսկի տարածքի գնդակոծության հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել
- Բայդենը հայտարարել է, որ Պուտինը որոշում է կայացրել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մասին
- Ուկրաինան Դոնբասում նման գործողություններ չի սկսել․ Դմիտրի Կուլեբա
- Մոտալուտ ներխուժման ժամկետների մասին տեղեկություններն աշխատում են Ուկրաինայի դեմ․ Զելենսկի
- Սենատի առաջնորդները հայտարարություն են տարածել ի պաշտպանություն Ուկրաինայի
- Զախարովան պարզաբանել է Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժման» մասին արշավի նպատակը
- Պեսկովը ուկրաինացիներին խորհուրդ է տվել զարթուցիչ դնել՝ «ներխուժման» ժամանակ քնած չլինեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին