Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են պատրաստել Ռուսաստանի բանկերի դեմ
ԱՄՆ-ի վարչակազմը Մոսկվայի դեմ պատժամիջոցներ է մշակել, որոնք արգելում են ամերիկյան բանկերին ռուսական խոշոր բանկերի համար գործարքներ մշակել, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Խոսքը «նախնական» փաթեթավորման մասին է, որ Վաշինգտոնը կգործարկի միայն Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժմա» դեպքում։
Միջոցառումները, ինչպես փոխացնում են արևմտյան ԶԼՄ-ներն, ուղղված են նրան, որ ռուսական տնտեսությանը վնաս հասցվի կողմերի բանկերի միջև «թղթակցային» հարաբերությունների խզման միջոցով, ինչը կազմում է գլոբալ դրամական հոսքերի հիմքը:
Ըստ գործակալության զրուցակիցների՝ ԱՄՆ-ը մտադիր է նաև պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի որոշ անձանց և ընկերությունների դեմ ՝ նրանց ընդգրկելով սև ցուցակում (SDN-ցուցակ)։ Նրանց կարգելվի առևտուրը Նահանգների քաղաքացիների հետ և կսառեցվի ակտիվներն ԱՄՆ-ում:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ լրջագույն պատժամիջոցների փաթեթ է պատրաստել
- Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովը կարող է գումարվել մի քանի ժամվա ընթացքում
- ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթ է պատրաստել․ Բորել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան