Աբովյանում ողբերգական վթարից հետո հիվանդանոց տեղափոխված 15-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է
Աբովյանում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո գանգուղեղային ծանր վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15-ամյա աղջիկ։ Այս մասին հայտնում է Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։
«Երեխան ւնի գլխուղեղի և թոքերի սարջարդ, ազդրոսկրերի կոտրվածքներ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,- իր ֆեսյբուքյան էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ Փետրվարի 20-ին, ժամը 20:03-ին Կոտայքի մարզում բախվել են «Opel Vectra B» (վարորդ՝ Վ. Կ.), «BMW X5» (վարորդ՝ Ս. Դ., ծնված 1969 թ․) և «VAZ-2106» (վարորդ՝ Վ․ Պ․, ծնված 1976 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդի և 4 ուղևորների (Ա. Պ․, ծնված 1982 թ., Վ․ Պ․, ծնված 2005 թ., Գ․ Պ, ծնված 1957 թ., Մ․ Գ․, ծնված 1988 թ.) դիերը: