ԱԱԾ-ն ի զորու է ապահովելու նախագահի, յուրաքանչյուր քաղաքացու և Արցախ այցելած անձանց անվտանգությունը. ԱՀ ԱԱԾ
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության դատախազության կողմից Արցախի Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու մասին տարածած հաղորդագրությամբ պայմանավորված մեր հասարակության շրջանում առաջացած մտահոգությունը ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ ծառայությունը ի զորու է ապահովելու իր առջև դրված ինչպես պետական պաշտոնատար անձանց անվտանգությունը ի դեմս հանրապետույթյան նախագահի, այնպես էլ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և Արցախ այցելած անձանց անվտանգությունը` իրականացնելով լրացուցիչ միջոցառումներ»։
Հարակից հրապարակումներ`
- Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան. Թիրախավորելով ԱՀ նախագահին՝ Ադրբեջանը թիրախավորում է ողջ արցախցիներիս
- Արցախի նախագահի դեմ Ադրբեջանի հայտարարած հետապնդման նպատակը ոչ այլ ինչ է, քան Արցախում ապրող յուրաքանչյուր մարդու ահաբեկելը. ՀՀ և ԱՀ ՄԻՊ-եր
- Արցախի նախագահին ձերբակալելու հնչեցրած սպառնալիքները՝ ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում. ՀԿ-ներ
- «Ադրբեջանի դատախազության՝ ԱՀ նախագահի դեմ ուղղված հայտարարությունը սպառնալիքի և հայատյացության հերթական դրսևորումն է»
- Քաղաքագետ. Եթե ադրբեջանական կողմը փորձի նման բան անել, դա նշանակելու է նոր պատերազմ