Բրիտանացիները հավաքվել են Բուքինգհեմյան պալատի մոտ՝ ապաքինում մաղթելու թագուհի Եղիսաբեթ II-ին
Բրիտանացիները շուտափույթ ապաքինում են մաղթում Եղիսաբեթ II-ին: Նախօրեին հայտնի դարձավ, որ թագուհին վարակվել է կորոնավիրուսով: Լուրը հայտնում է «ՄԻՌ 24» հեռուստաալիքը։
Պաշտոնական տվյալներով՝ նրա մոտ հայտնաբերվել են մրսածության թեթև ախտանիշներ։ Բայց, այնուամենայնիվ, 95-ամյա թագուհին կլինի բժիշկների հսկողության տակ։ Միաժամանակ Եղիսաբեթ II-ը կշարունակի թեթև պարտականություններ կատարել։ Բրիտանացիները հավաքվել էին Բուքինգհեմյան պալատում՝ աջակցելու իրենց թագուհուն։
«Ափսոս, որ թագուհին հիվանդ է։ Կարծում եմ՝ այժմ ողջ երկիրը նրան ապաքինում է մաղթում։ Ես վստահ եմ, որ նրա մոտ ամեն ինչ կարգին կլինի»,-ասել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի Դարենը:
Անցյալ շաբաթ Եղիսաբեթ II-ի որդին՝ Չարլզն էր հիվանդացել COVID-19-ով։ Թագուհին նրան տեսել էր դրանից երկու օր առաջ: