Լուգանսկի ու Դոնեցկի ղեկավարները դիմել են Պուտինին՝ իրենց անկախությունը ճանաչելու խնդրանքով
Ինքնահռչակ Դոնեցկի Ազգային Հանրապետության ու Լուգանսկի Ազգային Հանրապետության ղեկավարները դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ իրենց երկրների անկախության ճանաչման խնդրանքով։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը։
«Խնդրում ենք դիտարկել Ռուսաստանի ու Դոնեցկի ազգային Հանրապետության համագործակցության պայմանագրի կնքումը»,-Պուտինին ուղղված իր դիմումում նշել է Դենիս Պուշիլինը։
Լուգանսկի ղեկավարն էլ ասել է, որ Ռուսաստանի կողմից Լուգանսկի Հանրապետության ճանաչումը կկանխի Հանրապետության բնակիչների մասսայական սպանությունները՝ հիշեցնելով, որ բնակիչներից 300 հազարը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Նա նաև խնդրել է ՌԴ նախագահին Լուգանսկի հետ պայմանագիր կնքել պաշտպանության ոլորտում համագործակցության մասին։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից Լուգանսկի տարածքի գնդակոծության հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել
- Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել
- Լուգանսկում կանխվել է անօդաչու թռչող սարքի հարվածը
- Դոնեցկի մարզում մահացած են գտել ուկրաինացի պայմանագրային զինծառայողին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան