Եթե ՔՊ-ն որոշել է, որ ԱԺ-ն պետք է մոմ բռնող լինի թուրք-ադրբեջանական սիրախաղի մեջ, մենք այդպես չենք համարում. Մամիջանյան
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության հեղինակած Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագծի քննարկմանը «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ասաց, որ ելույթ ունենալու իմաստ չի տեսնում։
«Որոշումը կայացված է»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը հայտարարել էր՝ չեն միանա «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծին։
«ՔՊ-ն բառացիորեն ասում է հետևալը՝ հանկարծ չնեռվայնացնենք, չջղայնացնենք թուրք-ադրբեջանական տանդեմին, մի անգամ պատասխանել ենք ԱԳՆ-ով, հազիվ չեն արձագանքել դրան, էլ մի հատ էլ այս հարցը մի բարձրացրեք։ Ասում են՝ ընդամենը վավերացում։ Ի՞նչ է նշանակում ընդամենը վավերացում։ Մենք պառլամենտական երկիր ենք։ Եթե ՔՊ-ն որոշել է, որ Հայաստանի Ազգային ժողովը պետք է մոմ բռնող լինի թուրք-ադրբեջանական սիրախաղի մեջ, մենք այդպես չենք համարում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հայկ Մամիջանյանի խոսքով, միջազգային հարաբերություններում հնարավոր չէ ջայլամի քաղաքականություն վարել և չնկատել տեղի ունեցող գործընթացները։
«Թուրքիայի օրենսդիրում Թուրքիայի փոխնախագահը պաշտոնական հայտարարում է, որ թուրքական հատուկ ծառայություններն ուղղակիորեն ներգրաված էին 44-օրյա պատերազմին, մենք ինչ ենք անում, ասում ենք՝ ինչ լավ է Թուրքիան հայտարարել է, որ առանց նախապայմանների է մեզ հետ հարաբերությունների կարգավորմանը գնալու։
Դրա առանց նախապայմաններինը ո՞րն է»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Այդպես էլ ասեք՝ ձեզ համար ընդունելի է «Շուշիի հռչակագիրը», վավերացրեք, վերջանա, գնա. Ռուստամյանը՝ ՔՊ-ականներին
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պաշտոնական Երևանը գրեթե զրոյական պատկերացում ունի Շուշիի հռչակագրի մասին
- ՔՊ-ն դեմ է, որ ԱԺ-ն դատապարտող հայտարարություն ընդունի «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ
- «Շուշիի հռչակագիրն»՝ ընդդեմ ՀՀ անկախության հռչակագրի․ Անդրանիկ Թևանյան
- «Շուշիի հռչակագրով» մարտահրավեր է նետված ՀՀ անկախության հռչակագրին, Հայաստանի ու Արցախի գոյությանը. Թևանյան
- Էրդողանը հաստատել է «Շուշիի հռչակագիրը»
- «Շուշիի հռչակագիրն» ամբողջությամբ հակահայկական բնույթ ունի. Թևանյան
- Ըստ Շուշիի հռչակագրի՝ Ղարաբաղն ամբողջությամբ համարվում է Ադրբեջանի մաս. Անդրանիկ Թևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան