Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից Լուգանսկի տարածքի գնդակոծության հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել
Կիրակի երեկոյան Ուկրաինայի Զինված ուժերի կողմից ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) տարածքի գնդակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Telegram-ում հայտնել են Վերահսկողության և համակարգման միացյալ կենտրոնի ներկայացուցչությունը։
Ըստ հաղորդագրության՝ Ուկրաինայի ուժայիններն ինն անգամ 120 միլիմետրանոց արկերով կրակել են ԼԺՀ-ի բնակավայրերի ուղղությամբ: Այդ զինատեսակն արգելված է Մինսկի համաձայնագրերով։
«Արդյունքում զոհվել է հանրապետության երկու խաղաղ բնակիչ, իսկ ԼԺՀ-ի այգեգործական կոոպերատիվի մեկ բնակելի շենք ամբողջությամբ ավերվել է»,- ասվում է ներկայացուցչության հաղորդագրության մեջ։
Ինքնահռչակ հանրապետության իշխանությունները ճշտում են զոհերի և ավերածությունների մասին տեղեկությունները։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ն կտրուկ արձագանքել է Դոնբասի վերաբերյալ Շոլցի խոսքերին
- Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել
- Բայդենը հայտարարել է, որ Պուտինը որոշում է կայացրել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մասին
- Ռոստովի մարզ է ժամանել Դոնբասի ավելի քան 1,1 հազար բնակիչ
- Ղրիմի ղեկավարն աջակցություն է հայտնել Դոնբասի ժողովրդին
- Ուկրաինան Դոնբասում նման գործողություններ չի սկսել․ Դմիտրի Կուլեբա
- Դոնբասում հրետակոծությունների ինտենսիվությունն աճել է
- Մոտալուտ ներխուժման ժամկետների մասին տեղեկություններն աշխատում են Ուկրաինայի դեմ․ Զելենսկի
- Զախարովան պարզաբանել է Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժման» մասին արշավի նպատակը
- Պեսկովը ուկրաինացիներին խորհուրդ է տվել զարթուցիչ դնել՝ «ներխուժման» ժամանակ քնած չլինեն
- ԱԳՆ խոսնակ. Ուշադիր հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին
- Քաղաքագետ. Փաստորեն Հայաստանի օլիգարխներն ավելի անվախ դուրս եկան, քան Ուկրաինայի օլիգարխները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան