ՍԱՏՄ. Ոչ մի դեպքում չգնել այդ թռչնամիսը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երևանի տարբեր վարչական շրջաններում բնակվող քաղաքացիներից ահազանգեր է ստացել այն մասին, որ ինչ որ մարդիկ մեքենաների թափքերի միջից թռչնամիս են վաճառում մայրաքաղաքի շենքերի բակերում և սեփական տների մոտ:
«Նախ տեղեկացնում ենք, որ այդ թռչնամիսը կարող է վտանգավոր լինել ձեր առողջության համար՝ դրանց նկատմամբ որևէ վերահսկողություն չի իրականացվել, և հորդորում ենք ոչ մի դեպքում այն չգնել:
Թռչնամսի ապօրինի վաճառքը նկատելու դեպքում այն վաճառող անձանց, նրանց մեքենայի մասին տվյալները՝ մակնիշը, պետհամարանիշը, խնդրում ենք տրամադրել ՀՀ ոստիկանությանը, Երևանի քաղաքապետարանին և վարչական շրջաններին՝ թեժ գծերի միջոցով:
Կարող եք տեղեկացնել նաև մեզ՝ թեժ գծի 010-206040 կամ 012-906090 հեռախոսահամարներով»,-ասված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- 10+1 հետաքրքիր փաստեր Հայաստան ներմուծված հավի մսի մասին
- 10+1 հետաքրքիր փաստ տեղական արտադրության հավի մսի շուկայի մասին
- ՄՊՀ-ն հրապարակել է թռչնամսի շուկայի ուսումնասիրությունը
- Թռչնամսի շուկայում առկա խնդիրները. Ինչպե՞ս կառավարել ռիսկերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան