Վարդան Ոսկանյան. Ադրբեջանցի պատգամավորների ներթափանցման ապահովումն ունի մեկ անուն՝ կոլաբորացիոնիզմ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով ադրբեջանցի պատգամավորների՝ Երևան ժամանելուն, գրում է.
«Հայաստան են ժամանել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման խորհրդարանի ինչ-որ պատգամավորներ։
Ահաբեկիչներին բնորոշ վարքագծով աչքի ընկած քաղցկեղային այս գոյացության ներկայացուցիչները մեր մայրաքաղաքում են այն ժամանակ, երբ Բաքվի բռնապետական վարչախումբը պատանդ է պահում մեր ռազմագերիներին, բռնազավթել է Արցախի Հանրապետության հսկայական տարածքներ, ադրբեջանական զինված բաշիբոզուկները հենց այս պահին բռնազվթման մեջ են պահում Հայաստանի ինքնիշխան տարածքի առանձին մասեր։
Ուստի Բաքվի բարբարոս և ահաբեկիչ վարչախմբի յուրաքանչյուր ներկայացուցչի մուտք Երևան հավասարազոր է պատանդառու բռնազավթիչների ներթափանցմանը Հայաստանի սիրտ, իսկ դրանց ներթափանցման ապահովումն ունի մեկ անուն՝ կոլաբորացիոնիզմ»։
Հարակից հրապարակումներ`
- Չենք զարմանա, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Ադրբեջանում հարուցված քրգործը միացվի Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներով կարված գործին. Բագրատ Միկոյան
- Ստացվում է, որ ադրբեջանցիները եկել են Հայաստան նաև մեզ ժողովրդավարություն ուսուցանելու նպատակով. Էդգար Ղազարյան
- «Թուրքը խի՞ է գալիս ըստեղ». Պատերազմի կամավոր մասնակիցները փակել են ճանապարհը
- Ադրբեջանցի պատգամավորներն արդեն Երևանում են. ՔՊ-ական պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան