Հայտնի են Երևան եկող ադրբեջանցի պատգամավորների անունները
Երևան կգան Ադրբեջանի Միլի Մեջլիսի երկու պատգամավորներ՝ Թաիր Միրքիշիլին ու Սոլթան Մամեդովը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով խորհրդարանի հայտարարությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 21-22-ին Երևանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը:
Նիստերին կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաևԱդրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան:
Եվրանեսթի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստերը կանցկացվեն փետրվարի 22-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հարակից հրապարակումներ`
- Ընդվզմանս ձևը առայժմ չպատկերացնելով` որոշել եմ գոնե ներկա գտնվել այնտեղ, որտեղ պետք է տեղի ունենա այս «մարդասիրական» «չգիտեմինչաժողովը». Դավիթ Ամալյան
- Եվրանեսթի նիստերին ՀՀ ընդդիմադիր պատգամավորներին դժվար աշխատանք է սպասվում. Սոս Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան