Իրավունք 17:17 21/02/2022 Հայաստան

Անձնական տվյալների առցանց օգտագործմամբ կատարված հափշտակությունների դեպքերով հարուցվել է 138 քրեական գործ

Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել է քաղաքացիների վստահությունը չարաշահելով նրանց անձնական տվյալների օգտագործմամբ բանկերից և վարկային կազմակերպությոններից առցանց վարկերի ձևակերպմամբ հափշտակություններ կատարելու վերաբերյալ քրեական գործերի շարժընթացը:

Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված բնույթի  հանցագործությունները, որպես կանոն, կատարվել են կոնկրետ հանցավոր սխեմայի կիրառմամբ: Մասնավորապես, հանցագործները տարբեր սոցիալական ցանցերում և առավելաբար «facebook.com» սոցիալական կայքում ստեղծել են տարբեր անվանումներով օգտահաշիվներ, որոնց միջոցով նամակագրություն են հաստատել և վարում նույն կայքերում գրանցված տարբեր անձանց հետ:

Վերջիններիս անվամբ «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակ գրանցելու, դրանք նույնականացնելուն աջակցելու, բոնուսներ տրամադրելու  և այլ պատրվակներով այդ անձանցից ստացել են նրանց անձնագրային տվյալները, բջջային հեռախոսահամարները, հեռախոսահամարներին «Իդրամ» համակարգից ստացված ծածկագրերը:

Որոշ դեպքում նաև ուղղորդել են նշված անձանց «Իդրամ» վճարային համակարգում «Իդրամ» դրամապանակները նույնականացնելու գործընթացում: Այնուհետև ունենալով վերջիններիս անվամբ գրանցված և նույնականացված «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակների տվյալները, փոխել են դրանց կցված բջջային հեռախոսահամարները ու կցել իրենց անվամբ գրանցված և իրենց կողմից օգտագործվող հեռախոսահամարներ:

Ապա դրամապանակների միջոցով տարբեր անձանց անվամբ տարբեր բանկերում առցանց եղանակով ձևակերպել են վարկային պայմանագրեր և հափշտակել պայմանագրերով հաստատված ու իրենց (կամ այլ անձանց) կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին, դրանց կցված բանկային քարտերին մուտքագրված գումարները:

Առանձին դեպքերում հանցագործներն անձանց անձնագրային տվյալներն օգտագործել են առանց նրանց գիտության, նրանց անվամբ առցանց տարբերակով ձևակերպած և ստացած վարկերը հափշտակելով ստացված գումարը փոխանցել են բուքմեյքերական կայքերում իրենց կամ այլ անձանց անվամբ գրանցված և իրենց կողմից օգտագործվող խաղային հաշիվներին կամ ուղղակի կանխիկացրել:

Նշված հանցավոր սխեմայով կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ 2021թ. ընթացքում ՀՀ քրեական օրեսգրքի 181-րդ և 178-րդ հոդվածների հատկանիշներով հարուցվել է 138 քրեական գործ: 33 անձ ներգրաված է եղել որպես մեղադրյալ։

Քննված քրեական գործերից 12-ով վարույթը կասեցվել է՝ հանցագործություն կատարած անձին չհայտնաբերելու, կամ քննությունից մեղադրյալի թաքնվելու հիմքերով։

Քննված 16 գործ՝ 22 անձի վերաբերյալ, 2021թ. մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցով ընթանում է դատական քննություն: 

Մնացած քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Միայն 2021թ. ընթացքում քննված քրեական գործերով պարզված՝ այս բնույթի հանցագործություններով պատճառված գույքային վնասը կազմել է շուրջ 136 մլն ՀՀ դրամ, որից այդ ընթացքում վերականգնվել է շուրջ 10մլն ՀՀ դրամը:

Ուսումնասիրությունը փաստում է, որ համացանցի կիրառման վերոնշյալ մեխանիզմնով կատարված հափշտակությունների դեպքերն ավելանում են:  Աճը պայմանավորված է հիմնականում անձանց իրազեկված չլինելու, էլեկտրոնային դրամական համակարգերի կիրառման, օգտագործման կանոներին բավարար չափով չտիրապետելու, հանցավորներին անհիմն վստահելու, ընդհանուր առմամբ՝ համացանցային ռեսուրսներից օգտվող քաղաքացիների ստվար մասի տեղեկատվական անվտանգության, անձնական տվյալների պաշտպանության ոչ բավարար գիտելիքներ ունենալու հանգամանքներով:

Դրան զուգահեռ, վերջին շրջանում կտրուկ ընդլայնվում է բանկային գործառնությունները (վարկերի ձևակերպում, գումարների փոխանցում և այլն) առցանց եղանակով իրականացնելու հնարավորությունը, մինչդեռ դրանց պաշտպանության, բանկային վերահսկողական մեխանիզմները համաչափ չեն կատարելագործվել: Արդյունքում՝ էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի ոչ բավարար պաշտպանվածությունը, բանկային վերահսկողական բավարար մեխանիզմերի բացակայությունը նվազեցնում են այս բնույթի հանցագործությունների նախականխման արդյունավետությունը:

Հաշվի առնելով վերոնշյալ իրողությունները՝ ՀՀ դատախազությունը քաղաքացիներին կրկին կոչ է անում ձեռնպահ մնալ նախապես չճշտված, չստուգված անձանցից, սուբյակտներից ստացվող՝ առցանց տարբեր հարթակներում գրանցած սեփական էջերի, վճարային համակարգերի հաշվառման հաշիվների ծածկագրերը, բջջային հեռախոսահամարները, անձնագրերի համարները և այլ անձնական տվյալները տարբեր պատրվակներով, պատճառաբանություններով իրենց տրամադրելու առաջարկներ ընդունելուց:

«Հանցագործության ծուղակի վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում խնդրում ենք անմիջապես դիմել իրավապահ մարմիններին»,-նշում են դատախազությունից։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:47
Օրենքով ամեն մարզպետ տեղակալ պետք է ունենար՝ պատասխանատու աշխարհազորի գծով, բայց 4 տարի է չկան. Գեղամ Մանուկյան
«Օրենքի նախագծերի փաթեթով  առաջարկվում աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, սահմանել նրա խնդիրները, դերը,...
Աղբյուր` Panorama.am
14:22
«Ես կարող եմ հաղթել ցանկացածին». Արման Ծառուկյանը չի բացառել, որ կմենամարտի Չենդլերի հետ
Խառը մենամարտերի ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը չի բացառել, որ իր հաջորդ մրցակիցը կլինի չեմպիոնի կոչման նախկին մրցակից ամերիկացի Մայքլ...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ձեր մատը հօդս մի տնկեք. Արշակյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
«Պարոն Մանուկյան, երբ մտնում եք դահլիճ ու  ձեր գործընկերոջ ուղղությամբ ձեր ցուցամատը  վեր եք տնկում, դա ի՞նչ է...
Աղբյուր` Panorama.am
14:01
Հունվարի 22-ի գիշերը կնվազի ևս 1-2 աստիճանով
Երևանում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:55
Լավրովը՝ Միրզոյանին. Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար
«Դիտարկում ենք առկա բոլոր խնդիրները։ Մենք միշտ գնահատել և շարունակում ենք արժևորել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Մենք ԵԱՏՄ-ն լքելու որևիցե միտում չունենք. Ալեն Սիմոնյան
«Այդ գործընթացը Հայաստանի ժողովրդի կամքն է, և մենք այդ  կամքը քննարկելու, քվեարկելու, որոշում ենք կայացնելու Ազգային ժողովում, դրանից...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մեկնարկել է Միրզոյան-Լավրով ընդլայնված կազմով հանդիպումը
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ խոսնակը։
Աղբյուր` Panorama.am
13:27
Նիկոլ Փաշինյանն օլիգարխներին թողած՝ ընկել է ժողովրդի երկու կոպեկի հետևից. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է  աղբարկղ նետել հայտարարգրման մասին օրենքը։ ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Իրավական աջակցության կարիք ունենք. Լրագրող Անի Գևորգյանի ահազանգը
«NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանն հազանգում է՝ իրավական աջակցության կարիք ունեն։ Բանն այն է, որ ԱԺ նիստի...
Աղբյուր` Panorama.am
12:39
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին
Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ «Արցախ» ասաց, ապա ուղղեց իր «սխալը»՝ չորս անգամ կրկնելով «Ղարաբաղ»
«Հետևում ենք դատավարությանը, գիտենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում,  բայց արձագանքելու որևէ բան չկա»,- լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
12:19
Պարո՛ն Խաչատրյան, մարդ ներկա չի՝ դուք ինչ-որ կլիշեներ եք փորձում կպցնել. Լարված վիճակ Ալեն Սիմոնյանի և Արթուր Խաչատրյանի միջև
«Տիկին Վարդանյան, շնորհակալություն, որ ձեր կուսակցության ներկայացրած թեկնածուին հղում կատարելն համեմատեցիք ոչ կոռեկտ արտահայտության հետ,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Բաբկեն Պիպոյան. Որքան էլ փորձեն մանիպուլացնել, ժամերով կանգառում սպասող թոշակառուն չի կարող չնկատել, որ տրանսպորտն էականորեն թանկանում է
«Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տարածած տեսանյութում թոշակառուների...
Աղբյուր` Panorama.am
12:08
Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում, տարհանվել է 117 սան և 29 աշխատակից
Հունվարի 21-ին, ժամը 10։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:59
Հայտարարագրման համակարգը պետք է չեղարկվի. Մեսրոպ Առաքելյան
«Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու...
Աղբյուր` Panorama.am
11:47
«Թել-Սել»-ի հետ ապօրինի պայմանագիրը պետք է չեղարկվի. Մանուկյան
«Տրանսպորտի թանկացման ուղիղ պատասխանատուն Արամ Զավենի Սարգսյանն է, իր թիմակիցներն ասել են՝ իր հետ քննարկել ենք, ինքն ասել են «ես...
Աղբյուր` Panorama.am
11:38
Դուրս եկավ, որ հայ ժողովուրդը «Facebook»-ում փայատեր է դառնում. Սիսակ Գաբրիելյան
«Մենք հնարավորություն ենք տալու, որ «Facebook»-ում, «Apple»-ում  և մնացած տեղերում մի քիչ ավելի շատ ներդրում...
Աղբյուր` Panorama.am
11:28
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am
10:26
Քվորում չկա. Երևանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց կես ժամով
Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
Ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։  ՊԵԿ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
10:15
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, 31-ը վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնում է ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
«Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է՝ «Երևանի ավտոբուս»...
Աղբյուր` Panorama.am
09:46
Մինչ ավագանու արտահերթ նիստը, Մեսրոպ Մանուկյանն ի ցույց է դնում խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը. ՈւՂԻՂ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու տրանսպորտի թանկացման հարցը։...
Աղբյուր` Panorama.am
09:36
Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.  «Այսօր շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հունվարի 21-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 21-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». ՔՊ-ն գռեհիկ բառապաշարով հայտնի Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ԲԴԽ Խորհրդի անդամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական և 18+...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}