Արոնյանը հաղթեց Դուդային
Շախմատային The Airthings Masters օնլայն մրցաշարի երրորդ օրը Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սկսեց հաղթանակով։ 9-րդ տուրում հայ գրոսմայստերը սեւերով պարտության մատնեց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային եւ 15 միավորով ընթացիկ 6-րդ տեղում է։
Հայ գրոսմայստերը նախորդ տուրերում հաղթել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկին, չինացի Դին Լիրենին, ոչ ոքի խաղացել գերմանացի Վինսենտ Կեյմերի, վիետնամցի Լե Կուանգ Լիեմի եւ կանադացի Էրիկ Հանսենի հետ հետ, սենսացիոն պարտություն կրել 18-ամյա ամերիկացի Հանս Նիմանից եւ հնդիկ Ռ․ Պրագնանադհայից։
Մրցաշարի նախնական փուլին մասնակցում է 16 շախմատիստ, կանցկացվի 15 տուր։ 8 լավագույնները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։ Հաղթանակի համար տրվում է 3, ոչ ոքիի համար՝ 1 միավոր։
The Airthings Masters-ը Meltwater Champions Chess Tour-ի 9 մրցաշարերից առաջինն է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան