Դոնբասից փախստականները ժամանակավոր են Ռուսաստանում. Պեսկով
Դոնեցկի և Լուգանսկի փախստականների գտնվելը Ռուսաստանում ժամանակավոր բնույթ է կրում, նպատակն է ապահովել նրանց անվտանգությունը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
«Այժմ խոսքը մեկ անձի, մեկ փախստականի համար 10 հազար ռուբլի վճարելու մասին։ Փախստականների գտնվելը, իհարկե, ժամանակավոր բնույթ է կրում՞, - ասել Է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որքանով կարող է ձգձգվել Դոնբասից փախստականների տարհանման գործընթացը, արդյոք ՌԴ-ն պատրաստ է ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի բնակիչներին լրացուցիչ վճարել։
Պեսկովը հույս է հայտնել, որ ՌԴ-ի ընդունած որոշումները կօգնեն վերականգնել հանգստությունը, իսկ գլխավորը՝ «ապահովել երկու հանրապետությունների քաղաքացիների անվտանգությունը»։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման վերաբերյալ հրամանագրեր։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը ստորագրել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին հրամանագրերը
- Լուգանսկի արվարձանում նոր պայթյուններ են եղել
- Ուկրաինական հնարավոր պատերազմը ձեռնտու կլինի Էրդողանին
- Լուգանսկի ու Դոնեցկի ղեկավարները դիմել են Պուտինին՝ իրենց անկախությունը ճանաչելու խնդրանքով
- ՌԴ ԱԳՆ-ն կտրուկ արձագանքել է Դոնբասի վերաբերյալ Շոլցի խոսքերին
- Ռոստովի մարզ է ժամանել Դոնբասի ավելի քան 1,1 հազար բնակիչ