Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի որոշումը. Թուրքիայի ԱԳՆ-ն՝ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու ՌԴ որոշման մասին
Թուրքիան հավատարիմ է Ուկրաինայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանմանը և անընդունելի է համարում Ռուսաստանի որոշումը՝ կոչ անելով հարգել միջազգային իրավունքը։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ իր պաշտոնական կայքէջում տարածած հայտարարության մեջ։
«Ռուսաստանի Դաշնության որոշումը՝ ճանաչել, այսպես կոչված, Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, ոչ միայն հակասում է Մինսկի համաձայնագրերի, այլև Ուկրաինայի միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում է։ Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի այդ որոշումն ու ժխտում այն»,-հայտարարում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Փաստաթղթում ասվում է, որ Ուկրաինայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանման Թուրքիայի հանձնառությունը և կոչ է արել բոլոր կողմերին առաջնորդվել ողջախոհությամբ և հարգել միջազգային իրավունքը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումն անվանել են հարված դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը
- Պուտինը ստորագրել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին հրամանագրերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան