Մեդվեդևը հայտնել է, թե ինչ կլինի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչումից հետո
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչումից հետո Ռուսաստանը կբախվի նոր պատժամիջոցների, դժվարությունների և քաղաքական ճնշման, սակայն Ռուսաստանն արդեն պատրաստ է նոր փորձություններին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Փորձը ցույց է տալիս, որ վաղ թե ուշ մեր ներկայիս հակառակորդները մեզ մոտ կգան բոլոր հարցերի շուրջ բանակցային սեղան վերադառնալու խնդրանքով։ Դա անխուսափելի է՝ հաշվի առնելով Ռուսաստանի դերը միջազգային հարաբերություններում։ Եվ պատմությունը կհաստատի մեր ճշմարտացիությունը»,-ասել է Մեդվեդևը։
Երկուշաբթի՝ փետրվարի 21-ին, ՌԴ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ Ուկրաինան Դոնբասը դիտարկում էր որպես «կարգավիճակի հարցում մանրելու ենթակա քարտեզ»: Մեդվեդևն ընդգծել է, որ այդ տարածքների բնակիչները աջակցություն չեն ստանում Ուկրաինայի իշխանություններից, սակայն ենթարկվում են զանգվածային ռեպրեսիաների։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել՝ կապված Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման հետ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումն անվանել են հարված դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը
- Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան «ոչ մեկին ոչինչ չի տա»
- Պուտինը ստորագրել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին հրամանագրերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին