«Չարաբաստիկ համաճարակը» կամ ինչպես են Պուտինն ու Ալիևը բանակցություններ վարում Կրեմլում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում պաշտոնական այցով Ռուսաստան ժամանած իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ։
Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումն ընթանում է հակակովիդյան սահմանափակումների պայմաններում. նրանք պահպանում են սոցիալական հեռավորությունը՝ նստելով Կրեմլի առաջին շենքի ներկայացուցչության աշխատասենյակի օվալաձև սեղանի երկար հատվածի հակառակ կողմերում։
«Ցավոք սրտի, այս չարաբաստիկ համաճարակը մեզ թույլ չի տալիս նորմալ շփվել և հանդիպել»,- Ալիևին ողջունելիս՝ ծիծաղելով ասել է Պուտինը։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Ռուսաստանի Դաշնության նախագահն ընդգծել է, որ միևնույնն է՝ ուրախ է տեսնել իր ադրբեջանցի գործընկերոջը։
Վլադիմիր Պուտինը նշել է. «Ձեր այցը տեղի է ունենում մեր երկկողմ հարաբերություններում նշանակալի իրադարձության՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախաշեմին։ Եվ այսօր մենք կստորագրենք Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը։ Սա, միանգամայն, նոր փուլ է մեր հարաբերությունների զարգացման մեջ, և, անկասկած, դա հնարավոր դարձավ, այդ թվում՝ ղարաբաղյան կարգավորման խնդրին հասնելուց հետո, որն ընդհանուր առմամբ դեռ ամբողջությամբ լուծված չէ, բայց առաջխաղացում կա։
Կարծում եմ, որ մենք կարող ենք, չնայած այն խնդիրներին, որոնք դեռևս առաջանում են մեր ներկայիս կյանքում, այնուամենայնիվ գոհ լինել, որ հասել ենք այն մակարդակին, որտեղ այժմ գտնվում ենք։ Այս մասին, իհարկե, այսօր մանրամասն կխոսենք։ Բայց, ամեն դեպքում, արդեն կան որոշակի պայմանավորվածություններ ոչ միայն այնտեղ ապրող բոլոր մարդկանց անվտանգության ապահովման, այլև առևտրատնտեսական կապերի զարգացման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման առումով։
Գիտեմ, որ դեռ վեճեր կան, որոնց ուղղությամբ պետք է աշխատել։ Բայց մենք մեր հերթին կանենք ամեն ինչ, որպեսզի այս գործընթացն ընթանա խաղաղ միջոցներով, զարգանա խաղաղ ճանապարհով և հասնենք, անկասկած, այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի գոհունակությանը։
Ի դեպ, և Ռուսաստանի Դաշնությունը, և ձեր մյուս հարևանները, գիտեմ, շահագրգռված են, որ այդ հարցերը լուծվեն, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցության, քանի որ դրանում շահագրգռված է ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, նաև Ռուսաստանը, և կրկնում եմ, ձեր մյուս բոլոր հարևանները»։
Ալիևն իր հերթին նշել է, որ Ռուսաստանն առաջատար դեր է խաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, նորմալ բարիդրացիական հարաբերությունների հաստատման գործում։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Ալիևը դաժան իրավիճակում է հայտնվել
- Պուտինն ու Ալիևը դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրեն
- Այս շաբաթ նախատեսվում է Պուտին-Ալիև հանդիպում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան