«Ժողովուրդ». ՔՊ-ն կտապալի ընդդիմության նախաձեռնած Շուշիի հռչակագիրը դատապարտող թեմայով արտահերթ նիստը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կտապալի ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը: ArmLur.am-ը խորհրդարանի իր աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բավարար քվորում չի ապահովելու, որպեսզի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության՝ Շուշիի հռչակագրին վերաբերող ու այն դատապարտող թեմայով նիստը տապալվի:
Ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ արտահերթ նիստի օր է նշանակված փետրվարի 23-ը: Նշենք, որ ընդդիմության երեկ՝ փետրվարի՝ 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների վավերացրած Շուշիի հռչակագրի մասին: Իշխող ՔՊ-ն, սակայն, հանձնաժողովի նիստի ավարտին դեմ քվեարկեց նախագծին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան