Այս դիվանագետները դիվանագետներ չեն, այլ Փաշինյանի ընկերներն են, ախպերներն են. լարված իրավիճակ՝ Համալիրի մոտ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում Երևան ժամանած եվրոպացի և ադրբեջանցի պատգամավորների այցի կապակցությամբ, լարված իրավիճակ է։
Ոստիկանների և ակցիայի մասնակիցներից մի մասի միջև քաշքշոց տեղի ունեցավ։
«Մեր գերիներին բանտում խոշտանգում են, եկել, նստել են այստեղ ժողովրդավարությունից են խոսում։ Այս դիվանագետները դիվանագետներ չեն, այլ Փաշինյանի ընկերներն են, ախպերներն են։
Տղերքին խաբեցին, տարան առաջնագիծ, փուռը տվեցին, ծախին, մեկ տարի չանցած նստել, ախպերություն են անում, ռեստորաններում հաց են ուտում իրար հետ։ Դա՞ է ձեր դիվանագիտությունը»,- ասաց ակցիայի մասնակիցներից Մանվել Մանուկյանը։
Համալիրի հարակից տարածքում ոստիկանական մեծ ուժեր են կուտակված։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ գործող իշխանությունը կարող է համարվել «Շուշիի հռչակագրի» երրորդ կողմը. Լարիսա Ալավերդյան
- Անժելա Էլիբեգովա. Չգիտեմ, ինչ է կատարվում այն մարդկանց գլխի մեջ, ում համար այս ամենն ընդունելի է
- Եվրոպացիների ականջներն ու աչքերը բացենք, որովհետև լռում էին, երբ 44 օր Արցախում սպանում ու սպանդի էին ենթարկում հայությանը. Մետաքսե Հակոբյան
- Ադրբեջանի ցինիզմը հասավ գագաթնակետին, երբ Ալիևն ասաց, թե Արցախի հարցը լուծված է. Արթուր Խաչատրյան
- Նարեկ Սամսոնյան. Եվրանեսթի նիստում ադրբեջանական երկու պատվիրակություն կա, մեկը ՔՊ-ն է
- Եթե կարողանայի ներս մտնել, թքելու էի ադրբեջանցի պատգամավորի ճակատին, որովհետև նա ստում է. Նաիրա Զոհրաբյան
- Ադրբեջանի բրենդը գոյություն ունեցող հիմնահարցերի առաջ աչք փակելն է.Հայկ Մամիջանյան
- Ադրբեջանցի պատգամավորը շնորհակալություն հայտնեց հայ գործընկերներին հյուրընկալության և ջերմ հարաբերությունների համար
- Ադրբեջանը և Թուրքիան Արցախի դեմ հանցագործություն են կատարել՝ բայց ոչ մի եվրոպական պատժամիջոց նրանց դեմ չի կիրառվել. Արթուր Ղազինյան
- Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերը պետք է հայելային ձևով հեռանան սահմանից.Մարիա Կարապետյան
- Ադրբեջանցի պատգամավորները Մարզահամերգային համալիր ժամանեցին մեծ թվով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան