Ո՞ւմն է շուկայում հանդիպած չմակնշված ձուն
«Իրացման շուկայում չմակնշված ձու կա»։ Այս ահազանգն օրեր առաջ ստացել է Սննդամթերքի նավտանգության տեսչական մարմինը։
Ու քանի որ բողոքող քաղաքցին կոնկրետ չի մատնանշել ապրանքանիշը, հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում վերահսկողություն է իրականացվում խոշոր թռչնաբուծարաններում։
Panorama.am-ին ՍԱՏՄ-ից հայտնեցին, որ այս պահին վերահսկողություն է իրականացվում հետևյալ կազմակերպություններում՝ «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ, «Շիրակ» թռչնաֆաբրիկա, «Լուսակերտ Էլիտ» ՍՊԸ, «Արաքս» թռչնաֆաբրիկա ՓԲԸ, «Գնդեվազ ֆարմ» ՍՊԸ, «Գնթունիք» ՍՊԸ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Աշտարակ ձու» ՍՊԸ։
«Առաջին երեք ընկերություններում ստուգում է բացվել, այն նախատեսված էր տարեկան պլանային ստուգումների ծրագրով։ Վերջին երկուսում՝ «Արզնու տոհմային ԹՏԽ» և «Աշտարակ ձու» ընկերություններում ստուգումներն իրականացվում են վարչական վարույթի շրջանակում»,-ասացին ՍԱՏՄ-ից։
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՏՄ. Ոչ մի դեպքում չգնել այդ թռչնամիսը
- ՍԱՏՄ. Այս տարի Հայաստան ձու չի ներկրվել
- 10+1 հետաքրքիր փաստեր Հայաստան ներմուծված հավի մսի մասին
- 10+1 հետաքրքիր փաստ տեղական արտադրության հավի մսի շուկայի մասին
- ՄՊՀ-ն հրապարակել է թռչնամսի շուկայի ուսումնասիրությունը
- Թռչնամսի շուկայում առկա խնդիրները. Ինչպե՞ս կառավարել ռիսկերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան