ԵԽ-ն Ռուսաստանին կոչ է անում չեղարկել որոշումը
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման մասին։
Ինչպես ԵԽ-ից հայտնում են Panorama.am-ին, հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
««Ռուսաստանի Դաշնության կողմից այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունների» ճանաչումը խախտում է միջազգային իրավունքը, իրենից ներկայացնում է Մինսկի համաձայնագրերի միակողմանի խախտում, որոնք Դոնբասում հակամարտության կարգավորման միակ հիմքն են։
Եվրախորհուրդը հաստատում է իր անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
Մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը չեղարկել այս որոշումը և ձեռնպահ մնալ իրավիճակի հետագա սրումից։
Մենք համառորեն կոչ ենք անում ԵԽ անդամ երկրներին լուծել իրենց տարաձայնությունները երկխոսության միջոցով՝ հիմնվելով Եվրոպայի խորհրդի կանոնադրության և հարգելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված սկզբունքները»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան